Քաղցր հարսնացուն․ Դուբայում պատրաստել են տորթ որի արժեքը 1 միլիոն դոլար է․ Այն կարծես արվեստի գլուխգործոց լինի

Դիզայներ Դեբբի Ուինգհեմը, որն  իր ծառայություններով համարվում է աշխարհում ամենաթանկ վարձատրվողներից մեկըստեղծել է մի հրաշալի տորթ-հարսնացու, որը ցուցադրվել է Դուբայի ցուցահանդեսում։ Տորթի արժեքը գնահատվել է1 միլիոն դոլար։

Տորթըարաբ հարսնացուի տեսքով է, որը հագել է սպիտակ զգեստ։ Տորթը հասակով կնոջ չափսի է։ Առաջին հայացքից ձեզ կթվա, թե այն իրական է։ Դիզայները տորթ-հարսնացուին անվանել է գեղեցիկ անվամբ՝ «Լուլուա», որն արաբերեն նշանակում է «մարգարիտ»։ Տորթը կշռում է 120 կիլոգրամ։

Շքեղ այս տորթը պատրաստված է մի քանի տասնյակ կտոր բիսկվիտներից, 25 կգ շոկոլադից, մոտ 50 կգ մարցիպանից։

Զգեստը զարդարված է հինգ հազար ծաղիկներով ու տասը հազար մարգարիտներով։

Ի դեպ, այդ ամենը հնարավոր է ուտել։

Տորթը պատրաստելիս դիզայները ոգեշնչվել է Միացյալ Արաբական Էմիրությունների հարսանեկան գեղեցիկ ավանդույթներով։

Դեբբի Ուինգհեմը հայտնի է աշխարհին նաև իր պատրաստած ամենաթանկարժեք կոշիկներով, որի արժեքը 16 միլիոն դոլար է, ինչպես նաև սև ադամանդե զգեստով, որը գնահատվել է  4,8 միլիոն դոլար։

Իր աշխատանքներում դիզայներն ունի այլ շքեղ գործեր, որի արժեքը գնահատվել է 75 միլիոն դոլար։

Facebook Comments
Rating
( 4 assessment, average 5 from 5 )
Like this post? Please share to your friends: