Քանյե Ուեսթի համբերությունը սպառվել է․ ահա, թե ինչու է նա միզել ստացած «Գրեմմի» մրցանակի վրա․ (ֆոտո, վիդեո)

Ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու առաջադրված Քանյե Ուեսթը Twitter-ում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է միզում իր ստացած 21 «Գրեմմի» մրցանակներից մեկի վրա, գրում է Daily Mail-ը։

«Հավատացեք ինձ: Ես կանգ չեմ առնի», – տեսանյութին կից գրել է 43-ամյա Ուեսթը:

Ուեսթը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր երաժշտական ստեղծագործություններ չի թողարկի այնքան ժամանակ, մինչև չավարտվեն Sony-ի և Universal-ի հետ կնքած իր պայմանագրերը, այդպիսով իր բողոքն է արտահայտում ընկերությունների դեմ՝ փորձելով ստանալ իր երգերի հեղինակային իրավունքները։

Ուեսթը նաև հրապարակել է Universal-ի հետ դեռևս 2011-ին կնքած մասնավոր պայմանագրի հատվածները և գրել․ «Այնքան երախտապարտ եմ, որ Աստված ինձ ուժ է տվել իմ դիրքորոշումն արտահայտելու համար։ Բոլորդ շարունակեք աղոթել, օգնում է, այս առավոտ ես ծնկաչոք աղոթում էի»։

Այնուհետև նա դիմել է սևամորթ արվեստագետներին՝ երաժշտական արդյունաբերությունում փոփոխություններ իրականացնելու կոչով։

Ավելի վաղ ամերիկացի ռեփերն իրեն համեմատել էր Մովսես մարգարեի հետ՝ երաժշտական արդյունաբերությունն ու Բասկետբոլի ազգային ասոցիացիան անվանելով «ժամանակակից ստրկատիրական նավեր»՝ հայտարարելով, որ «չի պատրաստվում լուռ ականատես լինել, թե ինչպես է իր ժողովուրդը ստրկացվում»։

Տեսանյութը կարող եք դիտել ստորև։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո