«Քո սերը իմնա»․ Վահե Զիրոյանի անակնկալից Իննա Խոջամիրյանն արտասվել է (տեսանյութ)

-«Քո սերը իմն ա, իմ Իննա». Զիրոյանի՝ երգի տեսքով սիրո խոստովանությունը Իննա Խոջամիրյանին (տեսանյութ)

Օրերս դերասանուհի Իննա Խոջամիրյանի ծննդյան օրն էր, և Վահե Զիրոյանը անակնկալ է մատուցել դերասանուհուն և երգի տեսքով սիրո խոստովանություն արել։ Երգը գրված է հատուկ Իննայի համար և կոչվում է` «Քո սերը իմն ա, իմ Իննա»:

Դերասանուհի Օլյա Հակոբյանի միկրոբլոգի Stories բաժնում հրապարակված տեսանյութում Զիրոյանը երգում է, իսկ Իննան հուզված լսում է։

Նշենք, որ Իննա Խոջամիրյանի և Վահե Զիրոյանի  հանդեպ հանրության հետաքրքրությունը չի մարում։ Նրանց սիրավեպի մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ զույգը սկսեց նկարահանվել «Երկուսով» հեռուստասերիալում:

Զույգը բազմիցս հերքել է հավանական սիրավեպի մասին լուրերը, բայց պապարացիները նրանց բռնացրել են թևանցուկ քայլելիս:

Լուսանկարնժերն արվել են ԱՄՆ-ում, որտեղ էլ զույգն այս օրերին գտնվում է:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո