Ես հոգեբան չեմ, ոչ էլ ամուսնական խորհրդատու: Այս ամենը սեփական ամուսնական փորձի արդյունքն է: Ահա թե ինչ եմ սովորել, ամուսնական վերջին տարիների ընթացքում:
- Սերը փոխվում է
- Առավելությունների կողքին ապրում են նաև թերությունները
- Մենք զարգանում ենք որպես մարդ
- Մենք զարգանում ենք որպես ծնողներ
- Դուք իսկապես չեք կարող գնել սերը
- Արժի, որ դուք գնաք հանդիպման
- Իմացեք, թե իսկապես ինչն է կարևոր
- Հաղորդակցվելը՝ բանալի է, իսկ լռությունը՝ ոսկի
- Հաճախ ծիծաղեք
- Մի մոռացեք ասել «Շնորհակալություն»
- Երբեք ավելի հեշտ չի լինի և դա նորմալ է
Սերը փոխվում է
Սերը, որն զգում եք ձեր ամուսնու հանդեպ, կարող է երբեմն աճել, երբեմն էլ նվազել: Ես հիշում եմ այն օրը, երբ իմացա, որ հղի եմ առաջնեկով: Այդ պահին ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ սիրտս սիրո առատությունից կպայթի: Ես ցանկանում էի ամուսնուս հայր դարձնել ու խելակորույս սիրահարված էի նրան: Մենք երջանիկ էինք, ինչպես յուրաքանչյուր համալրվող ընտանիք:
Դա այնքան ժամանակ, մինչև ամուսինս սկսեց ինձ «օգտակար խոհուրդներ» երեխային կերակրելու, խնամելու վերաբերյալ տալ: Եվ ես դա սվիններով ընդունեցի. ի վիճակի չէի հասկանալ, թե ինչպես է նա համարձակվում ինձ խորհուրդներ տալ, ասել, որ ես ճիշտ չեմ անում: Սակայն մի բան պիտի ասեմ. այդ վայրիվերումներից մեր սերն ավելի խորացավ:
Առավելությունների կողքին ապրում են նաև թերությունները
Իմ ամուսինը ոսկե ձեռքեր ունի: Նա կարողանում է տարբե բաներ պատրաստել: Նա, օրինակ, կարող է աթոռ պատրաստել, դուռ, սեղան, նկարի շրջանակ: Նա նաև պերֆեկցիոնիստ է: Երբեմն տվյալ մտահղացման իրականացման համար կարող է ամիսներ պահանջվել, որ հասնի ցանկալի արդյունքի, այդ պատճառով ավելի հարմար կլիներ գնել տվյալ բանը, սակայն նա հաճույք է ստանում և հպարտանում իր պատրաստածից, իսկ դա ինձ խելագարության է հասցնում: Թեպետ արդյունքը միշտ գոհացուցիչ է:
Մենք զարգանում ենք որպես մարդ
Ես նույն մարդն եմ, ում հետ նա ամուսնացել է, սակայն ես փոխվել եմ: Ես դարձել եմ ավելի անկախ, ինքնավստահ, քանի որ ամուսինս օգնել է ինձ հասկանալ, թե ով եմ ես: Ինքնակատարելագործման ճանապարհին բազմաթիվ վեճեր են եղել, սակայն մենք կարողացել ենք գլուխ հանել դրանից, քանի որ ամուսինս ցանկացել է ինձ տեսնել ավելի լավը, քան եղել եմ:
Մենք զարգանում ենք որպես ծնողներ
Մենք երեք երեխաներ ունենք և հաճախ ենք նրանց դաստիարակության վերաբերյալ տարակարծություններ ունենում, երկար զրուցում, որի արդյունքում է հենց զարգանում ենք որպես ծնող:
Դուք իսկապես չեք կարող գնել սերը
«Նվերները» իմ ամուսնությունն ավելի լավը չեն դարձնում: Այն, ինչ, ինձ իսկապես երջանիկ է դարձնում, դա այն պահն է, երբ ամուսինս լինում է այնպիսին, ինչպիսին կա: Նրա հետ այդպիսի պահերին լինելը ավելի լավ է, քան այն զարդը, որը կարող եմ ինչ-որ տեղ կորցնել:
Արժի, որ դուք գնաք հանդիպման
Հանդիպումները չեն ավարտվում ամուսնությունից հետո: Եթե միմյանց հոգ տանելու պրեցեսը դադարի, ամուսնությունը կմեռնի: Դուք պետք է ժամանակ հատկացնեք ձեր հիշողությունները թարմացնելուն: Առանձնապես շատ պատրաստվել պետք չէ: Ուղղակի երեխաներին ուղարկեք տատիկ-պապիկի մոտ և միասին ժամանակ անցկացրեք: Ընթրեք երկուսով: Միասին զբոսնեք: Գնացեք ձեր սիրելի վայրը:
Իմացեք, թե իսկապես ինչն է կարևոր
Երկու տարի առաջ ես ուժեղ հիվանդացա: Եվ այդ ժամանակ հանկարծ հասկացա, թե իրականում ինչն է ինձ համար կարևոր: Հասկացա, թե որքան խորն եմ սրում ամուսնուս ու երեխաների և որքան են նրանք ինձ սիրում: Սարսափելի էր մտածել այն մասին, որ կարող եմ հեռանալ կյանքից: Սակայն միաժամանակ հասկացա, որ ցանկանում եմ շարունակի ապրել նա առանց ինձ և երջանիկ լինի:
Հաղորդակցվելը՝ բանալի է, իսկ լռությունը՝ ոսկի
Երբ ցանկանում եք խոսել՝ խոսեք: Եթե բարկացած եք, ասեք պատճառը, քննարկեք: Երբեմն մենք պարզապես հարցնում ենք իրար՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է: Եթե ոչ, ապա հայտնում ենք իրար պատճառը:
Հաճախ ծիծաղեք
ես սիրում եմ ծիծաղել և ուրախանալ: Ես հաճախ ասում եմ, որ ավելի շուտ կծիծաղեմ, քան լաց կլինեմ: Ամուսինս ինձ ստիպում է ծիծաղել, ես էլ փոխադարձաբար նույնկերպ եմ պատասխանում իրեն: Ծիծաղը լավագույն դեղամիջոցն է: Գտեք հումոր կյանքում և ամուսնության մեջ: Դա ամեն ինչ ավելի կհեշտացնի:
Մի մոռացեք ասել «Շնորհակալություն»
Դա դժվար է անել: Մենք այնքան զբաղված ենք ամենօրյա խնդիրներով, որ երբեմն մոռանում ենք շնորհակալություն հայտնել ինչ-որ բանի համար նրանց, ում ամենաշատն ենք սիրում: Երբեմն դա կարող է վիրավորել: Հարգանքը ամուսնական կյանքում շատ կարևոր է:
Երբեք ավելի հեշտ չի լինի և դա նորմալ է
Ամեն տարի, որպես ամուսնիններ, մենք բախվում ենք տարբեր խնդիրների: Միշտ էլ լինում են վեճեր, անհամաձայնություններ: Երբեք չես կարող ասել, թե նախորդ տարի ավելի հեշտ էր, քան դրանից առաջ, կամ հիմա ավելի քիչ կլինեն խնդիրները:
Ամուսնությունն ամենադժվար աշխատանքն է, ինչպես նաև երեխաների դաստիարակությունը: Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, մարդիկ չէին բաժանվի: Նման դեպքերում պարզապես փորձեք հասկանալ իրար և մեկնաբանել ձեր արարքները: