9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը


Ինչպես ասել է Վասիլի Օսիպովիչ Կլյուչևսկին. «Տղամարդը սովորաբար սիրում է կանանց, ում հարգում է, կինը սովորաբար հարգում է տղամարդկանց, ում սիրում է»:

Եվ դա այդպես է: Տղամարդու բնույթն այնպիսին է, որ սերն ու հարգանքը միասին են հանդես գալիս: Եվ եթե կինն ուզում է, որ իրեն սիրեն, պետք է առաջին հերթին այնպես անի, որ իրեն սիրեն:

1. Չլինել «Այո» աղջիկ

Տղամարդիկ մեծ մասամբ հակված են հարգել նրանց, ով սեփական կարծիք ունի, անգամ, եթե այն հակասում է իրենց տեսակետին:

Կինը, ով համաձայնում է այն ամենի հետ, ինչ առաջարկում կամ ասում է տղամարդը, դժվար թե վերջինիս մոտ խորը զգացմունքներ հարուցի:

2. Մի հարբեք

Այո, տղամարդիկ այդ հարցում կրկնակի ստանդարտներ ունեն:

Եթե իրենց ընկերներից ինչ-որ մեկն այնպես խմի, որ իրեն կորցնի, նրանք հետո պարզապես կասեն, որ լավ ժամանակ են անցկացրել, սակայն հարբած կինը, այն էլ՝ հասարակական վայրում, նրանց համար ամոթ է և, ընդհանրապես, շատ ստորացուցիչ տեսարան:

3. Ունեցեք սեփական կյանք

Տղամարդկանց մեծ մասն ուզում է լինել կնոջ կյանքի մասը, բայց ոչ՝ նրա ողջ կյանքը:

Տղամարդիկ չեն հարգում այն կանանց, ովքեր իրենց մեջ, այսպես ասած, պատուհանի մեջ լույս են տեսնում:

Ավելի գայթակղիչ է այն կինը, ով ունի իր հետաքրքրությունները, հոբբին, ընկերները:

4. Անկողին մի մտեք առաջին պատահածի հետ

Սեքսն առաջին իսկ հանդիպման ժամանակ ուղիղ ճանապարհ է՝ առանց հարգանքի հարաբերություններ սկսելու:

Ճշմարտությունն այն է, որ տղամարդիկ չեն գնահատում նրանց, ովքեր հեշտությամբ են տրվել իրենց:

Որքան շատ ջանք նա թափի կնոջը նվաճելու համար, այնքան շատ նա կգնահատի իր ընկերուհուն:

Եվ որքան երկար նրանք սպասեն այդ պահին, այնքան շատ կհարգեն այդ կնոջն իր սկզբունքների համար:

5. Մի ստեք

Ազնվությունը ցանկացած առողջ հարաբերությունների երաշխիքն է:

Ինչպես հայտնի է, փոքր սուտը ծնում է մեծ վիրավորանքներ և կործանում թանկարժեք վստահությունը:

Ցանկացած սուտ, վաղ թե ուշ, բումերանգի պես անպայման կվերադառնա դեպի ձեզ:

6. Մի բողոքեք ձեր նախկինից

Այստեղ ամեն բան միանգամից է գործում՝ և՛ ընկերուհու՝ կարգին աղջիկ լինելը, և՛ պարզ տղամարդկային համերաշխությունը:

Եվ ինչպիսի տականք էլ որ ձեր նախկին ընկերը եղած լինի, կարևոր է հասկանալ այն սահմանը, որից անդին ինչ-որ բան պատմելը վտանգավոր է:

Ավելի լավ է սահմանափակվել մի քանի ազնիվ, բայց սպառիչ առանձնահատկություններով:

Այլապես նա կմտածի, որ բաժանվելու դեպքում դուք նրա մասին ևս ձեր նոր ընկերոջ մոտ նման կերպ կարտահայտվեք:

7. Ուրիշների հետ ֆլիրտ մի արեք

Հարցը միայն խանդը չէ:

Բանն այն է, որ բացահայտ ֆլիրտը ձեզ ոչ պիտանի փառք կբերի, իսկ նրան կնայեն՝ որպես եղջյուրակրի, իսկ դրան ոչ մի տղամարդկային ինքնասիրություն չի դիմանա:

Եվ հետո, եթե նա ձեր մեջ թեթև վարքի աղջիկ տեսնի, դժվար թե սկսի ձեզ հարգել:

8. Եղեք բնական

Պետք չէ ձևացնել ու ինքներդ ձեզ ուրիշ մարդ երևակայել:

Տղամարդիկ հարգում են այն կանանց, ովքեր կարողանում են ազնիվ լինել իրենք իրենց հետ:

Բոլորն ուզում են իրենց կողքին տեսնել իսկական մարդու, առանց թատերական ձևականությունների:

9. Լեդի եղեք

Լեդին կնոջ բարձրագույն դրսևորումն է, նրա կատարյալ մարմնացումը:

Պետք չէ կապը կտրած լինել ու գլուխ գովել ամենադիմացկունը լինելու առիթով:

Նրբությունը, կանացիությունը, մաքրությունն այն որակներն են, որոնք երբեք չեն դադարում գնահատվել տղամարդկանց կողմից, անգամ, եթե նրանք դա երբեք էլ չխոստովանեն:

 

Facebook Comments
Գնահատականը
( 4 оценки, среднее 3.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!