«Մատաղ երեխային «Хочу в Россию» պաստառ տված ցուցարարներն իրենց փչացածությունն են փոխանցել այդ երեխային». Դավիթ Գյուլզադյան

Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որ բարդ իրավիճակի թելադրանքով դժվարացել են սահմանային անցումները, և կառավարությունն էլ գուցե լիարժեքորեն չի օգտագործում հնարավորությունները` ապահովելու բազմաթիվ քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող սահմանային տեղաշարժերը, հասկանալի է:

Բայց չեմ կարող չասել, որ կառավարության դեմ ցույց անելիս մատաղ երեխայի ձեռքը տված «Хочу в Россию» պաստառով ցուցարարներն իրենց հոգու փչացածությունն են անդարձ փոխանցել այդ երեխային»:

Օգտատերերից Նաիրա Մկրտչյանը Գյուլզադյանի գրառմանն ի հավելում մեկնաբանությունների դաշտում գրել է․

Ինչ ունեն, այն էլ փոխանցում են։ Ինչու՞ դրանք համավարակի սկզբում ընտանիքներով եկան էստեղ։ Որովհետեւ իրենց սիրելի Ռուսաստանն իրենց մարդու տեղ չէր դնում։ Իսկ Հայաստանում մեծուփոքրով 14 օր առոք-փառոք ապրեցին հյուրանոցներում, անվճար սնվեցին, եթե պետք էր` բուժվեցին, հիմա հիշեցին իրենց Ռուսաստանի մասին, մի հատ էլ ցույցեր են անում։ Անկախ կառավարության սխալներից` անաղուհաց լինելը լավ բան չի։

Որ բարդ իրավիճակի թելադրանքով դժվարացել են սահմանային անցումները, և կառավարությունն էլ գուցե լիարժեքորեն չի օգտագործում…

Опубликовано Դավիթ Գյուլզադյան Четверг, 10 сентября 2020 г.

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո