Հրաշալի լուր. Սպառողների համար գազը չի թանկանա. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձել գազի գնին

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի գնի թանկացման վերաբերյալ խոսակցություններին:

Նա նշեց, որ այսօր երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. նրանց զրույցի հիմնական թեման եղել գազի գինը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանը մատակարարվող գազի գինը թանկացնելու է Հայաստանի համար, սակայն շնորհիվ Գազմպրոմ Արմենիայիհետ ունեցած ներքին պայմանավորվածությունների, այդ թանկացումը չի անդրադառնալու սպառողների վրա:

Նա նշեց, որ որոշակի ժամանակ այսպես կպահպանվի իսկ առաջիկայում անհրաժեշտության դեպքւոմ կրկին անդրադարձ կկատարվի գազի թեմային, ամեն դեպքում Փաշինյանի խոսքով՝ ամեն ինչ անելու են, որպեսզի սպառողի գրպանին ոչ մի կերպ թանկացումը չանդրադառնա:

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո