ՎԻԴԵՈ․ «Բողոքում եմ, որովհետև կրծքերս փոքր են». Քյոսայանի հաղորդման մեջ ծաղրում են բելառուսցի ընդդիմադիրներին

Ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Միջազգային սղոցարան» հաղորդումը, որը վարում է Տիգրան Քյոսայանը, ծաղրել է բելառուս ընդդիմադիրներին:

Բեմադրված խաղի մասնակից և բելոռուսի ցուցարար է ներկայանում դերասանուհի Եկատիրինա Շմակովան, ով ըստ պլանավորած սցենարի խաղում ու ծաղրով ներկայացնում էր ցուցարարների կողմը։

Հաղորդման շրջանակներում Քյոսայանն իբրև թե կապ է հաստատում բելառուսական ընդդիմության ներկայացուցչի հետ, ով բողոքում է, որ իր կրծքերը փոքր են, արտասահմանից հովանավորչությունը քիչ է, իսկ իրեն ցույցերի է բերել ՕՄՕՆ-ը, որովհետև «այնտեղ ձիգ տղաներ են, որոնք այնպե՜ս են գրկախառնվում»:

Հավելենք, որ քննադատությունների բուռն ալիքից հետո դերասանուհի Եկատերինա Շմակովան, ով մարմնավորում է ընդդիմության ներկայացուցչին, այսօր ֆեյսբուքյան իր էջում արցունքն աչքերին ներողություն է խնդրել ու ափսոսանք հայտնել՝ НТВ-ի հաղորդմանն իր մասնակցության համար:

«Ահավոր ամաչում եմ»,- ասել է նա:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո